Հասարակություն 

Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբի փոխնախագահ

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի գլխավոր համաժողովը: Համաժողովի ընթացքում անցկացվեցին խմբի բյուրոյի եւ նախագահության ընտրությունները, որին մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Ընտրությունների արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն ընտրվեց ֆրանկոֆոն երկրների խմբի բյուրոյի անդամ 1 տարի ժամկետով` միաժամանակ ստանձնելով խմբի փոխնախագահությունը:

Նույն շարքից