Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնում է, որ ռուսաստանցի միլիոնատեր Գերման Ստեռլիգովին և նրա ընտանիքի անդամներին կներառի «անցանկալի անձանց» սև ցուցակում: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևին:
Նրա խոսքով՝ գործարարը «խախտել» է «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը՝ այցելելով ԼՂՀ։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի «սև ցուցակում» տեղ է գտել մոտ 300 անուն։