Հասարակություն 

Բրազիլիայում «ավանդական» սոցցանցերին փոխարինելու է եկել Facegloria-ն

Բրազիլիայում տարածում է գտնում ավետարանական քրիստոնյաների Facegloria սոցցանցը: Մեկ ամսում սոցցանցի օգտատեր է դարձել 100 հազար մարդ, գրում է Interfax.ru-ն:

Սոցցանցում արգելված են հայհոյանքները, էրոտիկան և գեյ-թեմատիկայով նյութերը։ Իսկ «Լայք» նշանի փոխարեն այստեղ գործում է «Ամեն» նշանը:

Նախաձեռնությունը ստացել է Ֆերաս-դե-Վասկոնսելոսի քաղաքապետի աջակցությունը, ով սոցցանցի ստեղծման համար 16 հազար դոլար է ներդրել:

Նույն շարքից