Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում ամփոփվել են ավարտական և ավարտական պետական քննությունների արդյունքները:
9-րդ դասարաններում սովորած 3108 աշակերտ ստացել է ավարտական վկայական: Քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցներն այս տարի ավարտել է 447 աշակերտ:
Քննությունները կազմակերպվել են օրենքով սահմանված կարգով: Քննական կարգի որևէ խախտում չի արձանագրվել: Դեռևս շարունակվում են բուհական քննությունները:



