Նյու Յորքի իշխանությունները համաձայնել են «Occupy Wall Street» շարժման վեց մասնակիցների 330 հազար դոլար վճարել: Իշխանությունները գնում են այս քայլին այն բանից հետո, երբ ավելացան անհամաչափ ուժի կիրառմամբ և քաղաքի ոստիկանության կողմից վնասվածքներ հասցնելու մասին հայցերը:
Այդ մասին հայտնել է փաստաբան Մարկ Թեյլորը, ով ներկայացնում է ցուցարարների շահերը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Թեյլորի խոսքով՝ իր պաշտպանյալներից յուրաքանչյուրը կստանա 52-ից 60 հազար դոլարի չափով գումար: