Հասարակություն 

Մարիուպոլում պայթյունի հետեւանքով կան տուժածներ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մարիուպոլի Արեւելյան կոչվող արվարձանում հնչել է Պայթյուն: Այս մասին հայտնել են քաղաքային հիվանդանողից, նշելով, որ Կիեւյան փողոցում հնչած պայթյունից տուժել են 2 քաղաքացի, որոնք անմիջապես հոսպիտալացվել են:

Հզոր պայթյունի հետեւանքով ստանալով բազմաթիվ բեկորային վնասվածքներ, վերջիններս տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Վիրավորների վիճակը գնահատվել է ծանր, իսկ նրանցից մեկը ստացել է աչքի լուրջ վնասվածք:

Ներկայումս իրավապահները փորձագիտական աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում, միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Նույն շարքից