Ռազմական Հասարակություն 

Իրաքի զինուժը ձեռնամուխ է եղել Ալ-Ֆալուջա քաղաքի ազատագրմանը

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի զինված ուժերն ու կամավորական զորաջոկատները սկսել են լայնամաշտաբ գործողություններ երկրի արեւմուտքում գտնվող ու ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող Ալժ-Ֆալուջա քաղաքի ազատագրման համար:

Այս մասին հայտնել է Իրաքի պետական հեռուստատեսությունը, նշելով, որ կառավարական ուժերին հաջողվել է ԻՊ գրոհայիններից ազատագրել քաղաքի մատույցները, ամրանալ նոր հենակետերում ու ամբողջությամբ շրջափակել թշնամուն:

Անբար պրովինցիան շարունակում է մնալ հիմնական ռազմական գործողությունների թատերաբեմը:

Ներկայումս պրովինցիայի երկու հիմնական քաղաքները՝ ԱլՖալուջան ու Ռամադին, որ վերահսկվում են ԻՊ ահաբեկիչների կողմից, ամբողջությամբ հայտնվել են կառավարական ուժերի շրջապատման օղակում:

Պրովինցիայում սրվել է հումանիտար իրավիճակը: Միայն Ռամադի քաղաքից շուրջ 276 հազար բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը:

ԻՊ գրոհայինները վերահսկում են Անբար –պրովինցիայի տարածքի 80 տոկոսը:

 

Նույն շարքից