Հասարակություն 

Որն է կնոջ համար իդեալական օրակարգը

Հոգեբանների համատեղ անցկացրած քննություննեի արդյունքներով կազմվել է կնոջ համար իդեալական օրակարգը: Նրանք հարցեր են տվել մոտ 1000 կանանց այն մասին, թե ինչպես է անցնում նրանց օրը, և ինչպես կցանկանային անցկացնել այն իդեալական դեպքում:

Համաձայն այդ հարցումների` բոլոր կանայք ցանկանում են իրենց օրը նվիրել գնումներին ու գեղեցկության սրահներին: Այնուամենայնիվ` առաջին տեղում բոլորի համար շփումն է սիրելի տղամարդու հետ, ինչին նրանք պատրաստ են հատկացնել ամբողջ 106 րոպե: 98 րոպե հարցվածները տրամադրել են սոցիալական կայքերում շփումներին, 82 րոպե` հարազատների հետ շփումներին և ևս 57 րոպե հեռախոսազրույցներին:

Ամենից քիչ կանայք ցանկացել են անցկացնել գրասենյակում` մոտ 36 րոպե, իսկ տրանսպորտի վրա ցանկացել են ծախսել 33 րոպեից ոչ ավել:

Բավական շատ ժամանակ են կանայք պատրաստ հատկացնել նաև ուտելուն` մոտ 78 րոպե, փոխարենը ճաշ պատրաստել 50 րոպեից ավել նրանք պատրաստ չեն:

Նույն շարքից