Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի ոը Բուլղարիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Ռոսեն Պլենելիեւը կքաննարկեն Դոնբասի, տնտեսական ու ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներ:
Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահական նստավայրից, նշելով, որ Բուլղարիայի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Կիեւում:
Վերջինս հանդիպում կունենա նաեւ Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Երկկողմ բանակցություններում կքննարկվի Դոնբասում տիրող իրավիճակն ու մինսկյան համաձայնագրերի իրագործմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:
Պորոշենկոն իր երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի նախագահին՝ Ուկրաինային մի շարք հարցերում օժանդակելու համար: