Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում Անդերսոնը խնդրել է երկրի նախագահից ջանքեր գործադրել Իսլանդիայից Ճապոնիա ֆին տեսակի կետի մսի թրաֆիքինգը կանխելու համար:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես գիտեմ` մենք կիսում ենք կենդանիների նկատմամբ սերը և բնության նկատմամբ խոր հարգանք ենք տածում: Այդ իսկ պատճառով անձամբ Ձեզ խնդրում եմ փրկել անհետացման վտանգի տակ գտնվող ֆին տեսակի կետերին: Ձեր որոշումը վերջ կդնի Իսլանդիայում կատարվող կետերի սպանդին»,- ասվում է ուղերձում: