Հասարակություն 

Մոսկվայի կենտրոնում Ստալինի նմանակը դավաճանության համար ծեծել է Լենինի նմանակին

Մոսկվայի կենտրոնում, մետրոյի «Օխոտնի րյադ» կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել արտասովոր մի միջադեպ: Վեճի են բռնվել Ստալինի և Լենինի նմանակները, ում հաճախ կարելի է հանդիպել Կարմիր հրապարակում:

Վերջերս այնտեղ զբոսաշրջիկների համար Ստալինի մեկ այլ նմանակ էլ է հայտնվել, որն էլ գժտության պատճառ է դարձել։

Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ Իլյիչը և Կոբան գնացել են սուրճ գնելու: Այդտեղ Ստալինի նմանակը՝ Լատիֆ Վալիևը, սկսել է մեղադրել Լենինի նմանակին՝ Իգոր Գորբունովին, թե իբր վերջինս «շրջվել» է դեպի մյուս Ստալինը:

«Պրոլետարական քննարկումից» հետո, երբ «Լենինը» մեջքով է շրջվել «Ստալինին», վերջինը հովանոցով երեք անգամ հարվածել է նրա մեջքին։

«МК»–ի փոխանցմամբ՝ տուժած «Լենինը» փափուկ հյուսվածքների վնասվածքներով դիմել է բուժհաստատություն և դիմում գրել ՆԳՎ 1–ին բաժնում։

Մայրաքաղաքային մետրոպոլիտենի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել կատարվածի քննությունը։

Ականատեսների խոսքերով՝ առաջին «Ստալինն» իսկապես ուներ խանդելու պատճառ։ Բանն այն է, որ 2–րդ «Ստալինը» ցուցադրական հոգատարություն է արտահայտում «Լենինի» հանդեպ, օրինակ՝ պաղպաղակ գնելիս հարցնում՝ ինչպիսին է նախընտրում «Լենինը», ահա թե ինչու է «Իլյիչը» նրա հետ դավաճանել նախկին գործընկերոջը՝ արժանանալով վերջինի հովանոցի հարվածներին։

Նույն շարքից