Հասարակություն գլխավոր 

Բարբրա Սթրեյզանդը Facebook-ի իր էջում գրել է Քըրք Քրքորյանի մասին

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը Facebook-ի իր էջում գրել է հայազգի գործարար Քըրք Քրքորյանի մասին:

«Քըրք Քրքորյան 1917 - 2015:

Տարիներ շարունակ Քրքորյանը եղել է արտակարգ առատաձեռնության տեր մարդ: Նա հազվադեպ է ուշադրության կամ ճանաչման հետամուտ եղել իր արած գործերի համար:

1969-ին ես արեցի  Լաս Վեգասում պարոն Քրքորյանի International Hotel-ի բացումը: Մեկ էլ` 1993-ի Նոր տարու նախօրեին եմ վերադարձել` նրա հոյակապ MGM Grand Hotel-ի բացմանը:

Այդ ամբողջ ընթացքում իմ հիմնադրամին նրա առատաձեռն նպաստի շնորհիվ ես կարողացել եմ աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, պայքարել կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար:

2013-ին էր նա ինձ միացավ կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում:

Նա եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան:

Բարբրա»:

Նույն շարքից