Քաղաքական գլխավոր 

Ստերլիգովը լքել է Ռուսաստանը Ադամի, Պուտինի և համասեռամոլների գրքերի պատճառով․ MK

Ներկայացնում ենք հոդվածից մի հատված․

Ռուսաստանցի գործարար, քաղաքական և հասարակական գործիչ,  «Ալիսա» ֆոնդային բորսայի հիմնադիր,  ռուսաստանցի առաջին մուլտիմիլիոներ Գերման Ստեռլիգովը լքել է Ռուսաստանը և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Թե ինչու է նա հապճեպ հեռանացել երկրից, մենք զրուցեցինք նրա օգնական Պոլինա Սիռոտայի հետ և գործարարի փաստաբանի Արթուր Հայրապետովի հետ։

Նա մեկնելուց առաջ վաճառել է իր ունեցած նախիրը և ավտոմեքենաները։

Հուլիսի 4-ին գործարարը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Իր տան լուսանկարնի տակ գործարարը գրել է․ Ղարաբաղ: Գործարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների ահա Սլոբոդայի լուսանկարները։ Շուտ ուրախացաք, կգա օրը և մենք կվերադառնանք։  Փառք Հիսուս Քրիստոսին։  Գերմանական Ստերլիգով և որդիներ»։

Ստեռլիգովի օգնական Պոլինա Սիրոտան հայտարարել է, որ գործարարը ստիպված է եղել լքել երկիրը:

«Նրան հեռանալ ստիպել են բավական լուրջ հանգամանքներ: Ոչ, դրանք ավազակները չեն, ոչ, այլ մի մակարդակ ավել», -ասել է նա՝ ընդգծելով, որ Ստերլիգովը մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է, որ վերջինը լրատվամիջոցին կասկածներ է հայտնել, թե Ստերլիգովը, հավանաբար, Ռուսաստանը լքել է հայտնի «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» (БОРН) հետ կապված դատական գործի պատճառով, որի մասին վերջերս մամուլում տեղեկություններ էին շրջանառվում:

Մանրամասները` mk.ru

Նույն շարքից