Հասարակություն 

Իոսիֆ Կոբզոնը անհրաժեշտության դեպքում կդիմի Վլադիմիր Պուտինին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը լրագրողներին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտասահմանում բուժման կուրս անցնելու համար։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Իոսիֆ Կոբզոնը մանրամասնել է, որ եթե առողջական վիճակի վատթարացման պատճառով իրեն խորհուրդ տան վիրահատվել ՌԴ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրում, ապա ինքը կդիմի Պուտինի օգնությանը:

«Ոչ մի ահավոր բան չեմ տեսնում: Եվրոպան առանց մեզ կհանգստանա, իսկ մենք էլ` առանց նրա»,-հավելել է նա:

Նույն շարքից