ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատել է Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին և Չինաստանին՝ մեղադրելով այդ երկրներին հաքերային հարձակումների սպառնալիքի մեջ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ միայն չինացիներն են հարձակումներ իրականացնում։ Մենք գիտենք, որ այլ երկրների կառավարությունները՝ Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Իրան, ուղղակի և անուղղակի կերպով հովանավորել են հաքերներին։ Մենք շատ անհանգստացած ենք նաև ահաբեկչական կազմակերպությունների՝ նման տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորությունից»,- ասել է Քլինթոնը։