Հասարակություն 

Մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի «Երևանի ոսկե զամբյուղ» մրցաշարը: Բասկետբոլի մրցաշարի առաջին օրվա առաջին երեք հանդիպումներում Աջափնյակը հաղթեց Նոր Նորքին, Ավանը` Նուբարաշենին, Դավթաշենն էլ` Արաբկիրին: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:

Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

974277696e6aa44b3505a47f9001e1a3714e9504 88ec1af0131ad6120d8e5f8e951a0cb7e6560e33 727417b72f9a5f0f7d4b706f3df34851d3cda0a6 d257b87004a40cd406b6d6a9a203b11c8ea3c8db cac1d339c0991d937fd2ee45921214a6aaca2357

Նույն շարքից