Այսօր ՌԴ Ուֆա քաղաքում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) միջազգային գագաթնաժողովները, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 10-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս տարի Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում և ՇՀԿ-ում։
Սպասվում է, որ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կհայտարարվի կազմակերպության ընդլայնման մեկնարկի մասին։
Ներկայում ՇՀԿ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն և Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը։
ԲՐԻԿՍ-ի անդամներն են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ-ը։