Հայաստան գլխավոր 

Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

Քիչ առաջ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները փակեցին Տիգրան Մեծ փողոցի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը՝ կառավարությունից պահանջելով իրենց փոխհատուցում տալ:

Ոստիկանության աշխատակիցները կարողացան բողոքավորներին մայթ բերել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցեց ցուցարարների հետ՝ համոզելով կառավարության շենքի մոտ գալ, որպեսզի երթևեկությունը չխաթարվի: Բնակիչները նրան ասացին, որ ոստիկանների հետ խնդիր չունեն, իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ:

Օսիպյանն ասաց, ամեն ինչ կանի՝ նրանց պահանջները բավարարելու համար: Իսկ մինչ այդ խնդրեց չխաթարել փողոցի երթևեկությունը. «Հիմա ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի բավարարի ձեր պահանջները: Խնդրում եմ՝ սպասեք»:

Նույն շարքից