Լատվիայի նախկին պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը այսօր ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Ռայմոնդս Վեյոնիսը երդում է տվել երկրի Սեյմում:
Երդմնակալությունից հետո խորհդարանում սկսվել է նոր նախագահին Լատվիայի պետական պարգևներով պարգևատրելու արարողությունը:
Ռայմոնդ Վեյոնիսը այդ պաշտոնում ընտրվել է Լատվիայի սեյմում հունիսի 3-ին կայացած գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունը պաշտպանել է 100 պատգամավորներից 55-ը։