Հայաստան 

Ազգովի համախմբվել և օրական մեկ ժամ անջատել լույսը և վնաս տալ ՀԷՑ-ին․ Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանը չի պատկերացնում, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցով աուդիտը ինչ արդյունք կարող է տալ, բայց վստահ է, որ պայքարը պետք է շարունակել, բայց ոչ փողոցում:

Դերասանը նույնիսկ առաջարկ ունի՝ ազգովի համախմբվել և օրական մեկ ժամ անջատել լույսը և վնաս տալ ՀԷՑ-ին:

«Պայքարը պետք է մտնի ուրիշ փուլ, սկսենք ինչ-որ քայլեր անել՝  լույսն անջատել, գործադուլներ անել և այլն: Իրենք մեզ են վնաս տալիս, դու էլ իրենց վնաս պետք է տաս, ինչքան կարելի է  փողոցում կանգնել, հացադուլ, չգիտեմ ինչ, քեզ ես այդպես միայն վնաս տալիս, դրան ինչ պետք է պատասխանեն՝ է՜ չես ուտում, մի կեր, ավելի լավ»,-հրավիրված ասուլիսին ասաց նա:

Դանիելյանի կարծիքով՝ եթե օրական 100 հազար մարդ միանա ու լույս չվառի մեկ ժամ, դա մեծ մնաս կտա և արդեն հաշվի կնստեն քաղաքացիների հետ:  Բայց այն պնդումները, թե բոյկոտել, լույս չվճարել, դա էլ նա սխալ է համարում, քանի որ կա սահմանված գին, և դու կարող ես օգտվել կամ չօգտվել: «Պետք է ընդհանուր բողոք լինի, գործարաններն էլ անջատեն, հեռուստատեսություններն էլ միանան մեկ ժամով չաշխատեն»,- ասաց նա:

Նույն շարքից