ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն ընթացիկ ամսվա վերջին: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն հայտնել է Ջեյմս Ուորլիքը։
Մեկնաբանելով Վաշինգտոնում համանախագահների վերջին հանդիպումները՝ դիվանագետը նշել է, որ քննարկումների ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունն ու միջնորդների ջանքերը՝ դրա կարգավորման համար։