Հասարակություն 

Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 2-րդ հերթափոխը

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 425 երեխաներ հունիսի 19-ից հուլիսի 8-ը իրենց ամառային հանգիստն անցկացրեցին մարզաառողջարանային ճամբարներում:

Հուլիսի 8-ին վարչական շենքերի հարակից տարածքից ճամբարներ են մեկնել երկրորդ հերթափոխով հանգստացող 325 երեխաներ: Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները:

Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել առաջին հերթափոխով հանգստացած երեխաները: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/31/0e8f0a094569b607e405ca598c30f52b6a4a69d0.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/31/dd34f6a54453f22ed598971dd0cff445dc6733db.jpeg

Նույն շարքից