Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի․ Արմեն Երիցյան

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետո զրույցում անդրադառնալ գազալցակայանների խնդրին, նշեց, որ գազալցակայաններում ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն այնպես չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ամեն օր լինի այդ գազալցակայաններում։

«Իհարկե մենք թույլտվությունները տալիս ենք, ստուգումներ են անում, սակայն եթե չափից ավելի են լիցքավորում, կամ գազի բալոնն անորակ է լինում, դրա համար էլ պայթյուն է լինում»,- ասաց Ա.Երիցյանը՝ հավելելով, որ Հայաստանում ավտոմեքենաների 60-70 տոկոսը գազով են աշխատում, դրա համար էլ գազի հետ կապված խնդիրներն ավելի շատ են:

Հարցին, թե ըստ որոշ տեղեկությունների՝ գազալցակայանները պատկանում են հայտնի մարդկանց, այդ թվում՝շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Մենք բոլոր գազալցակայանները ստուգում ենք, չկա այնպիսի գազալցակայան, որ չստուգենք, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի։ Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»:

Նույն շարքից