Արդեն տեղեկացրել ենք, որ Ֆիրդուսի փողոցի բնակիչներն այսօր փակել էին Տիգրան Մեծի պողոտան՝ պահանջելով լուծում տալ հանրային գերակա շահ ճանաչված իրենց տների հարցին: Ոստիկանությունը կարճ ժամանակում բացեց պողոտան, ինչը բարկացրեց բնակիչներին:
Նրանց հետ զրուցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մի կին, դիմելով Օսիպյանին, ասա. «Բաղրամյան պողոտայում Դուք ասում էիք՝ դուք մեր քույրերն ու եղբայրներն եք…»: Չէր հասցրել կինն ավարտել խոսքը, երբ Օսիպյանը հակադարձեց. «Հիմա էլ եմ ասում՝ դուք մեր քույրերը եւ եղբայրներն եք»:
Տեսանյութը՝ Yerkir.am: