Քաղաքական Միջազգային 

Եվրոպան ունի Թուրքիայի կարիքը․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Եվրոպան ունի Թուրքիայի կարիքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan թերթի կայքը։

Թուրքիայի նախկին նախագահը հարցազրույց է տվել գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին, որում անդրադարձել է նաև Թուրքիա-ԵՄ հարաբերություններին։

Աբդուլլահ Գյուլը նաև հայտնել է, որ իր կազմում մուսուլմանական երկիր ունեցող ԵՄ-ն աշխարհում մեծ արձագանք կգտնի, և, այդ իսկ պատճառով, ԵՄ-ն պետք է այս հարցին ռազմավարական տեսանկյունից դիտի։

Նույն շարքից