Միջազգային Քաղաքական 

Հուլիսի 12-ը կլինի որոշիչ Հունաստանի վարկային ճգնաժամից դուրս գալու հարցում

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ հուլիսի 12-ին Բրյուսելում նախատեսվող ԵՄ երկրների ղեկավարների խորհրդաժողովը կլինի որոշիչ Հունաստանի վարկային ճգնաժամից դուրս գալու հարցում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ը։

Խորհրդաժողովի ժամանակ Եվրամիության 28 երկրների և դրանց կառավարությունների ղեկավարները քննարկելու են Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Աթենքից մինչև հուլիսի 9-ը ներկայացնել «շատ մանրամասն առաջարկությունների» փաթեթ, որպեսզի Հունաստանը հնարավորություն ստանա հետագա ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Հունաստանի կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է օգոստոսի 8-ին հայտ ներկայացնել ֆինանսական աջակցության նոր փաթեթներ ստանալու ակնկալիքով:

Նույն շարքից