Ռուս հայտնի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը մտադիր է Լեռնային Ղարաբաղում զարգացնել գյուղատնտեսությունը:
Նա այժմ հողատարածքներ է փնտրում լեռնային տեղանքներում` գնելու համար: Այդ մասին տեղեկացնում է Ren.tv-ն:
Ռուսական հեռուստաընկերությանը տված փոքր ճեպազրույցում Ստերլիգովն ասել է, որ կինը` Ալյոնան, Արցախում շարունակում է զբաղվել իր սիրած գործով: «Ես դեռևս չեմ կողմնորոշվել, բայց կինս արդեն հագուստ է կարում: Նա շուտով այստեղ բացելու է ղարաբաղյան նորաձևության Ալյոնա Ստերլիգովայի կենտրոն», -լրատվամիջոցին ասել է Ստերլիգովը:
Տեսանյութը՝ այստեղ