Մշակույթ Հասարակություն 

Առնոլդ Շվարցենեգերի միլիոները ամենևին էլ կինոոլորտից չեն գալիս

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ իր միլիոները ամենևին էլ կինոոլորտից չեն գալիս: Նա հայտարարել է, որ իր միլիոնները ստանում է դասախոսություններից:

Լքելով քաղաքականությունը՝ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որոշել է շրջապատի հետ կիսվել իր փորձով և այժմ շրջում է ամբողջ աշխարհով ու դասախոսություններ է կարդում:

Starslife.ru-ի փոխանցմամբ՝ դերասանը նաև հայտնել է որ, այդ գործը իրեն շատ հոգեհարազատ է:

Շվարցենեգերը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ կինոն իր կյանքի շատ կարևոր մասն է և դեռ մտադիր չէ թոշակի անցնել:

Նույն շարքից