Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի, խանութի վրա հարձակման փաստի առթիվ հետաքննության հետագա ընթացքը կորոշվի քննության շրջանակում նշանակված ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այս մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում