Սպորտ Հասարակություն 

Ռոնալդուն փնտրել է հեռախոսը կորցրած աղջկան և նրան հրավիրել ընթրիքի

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս օրերին հանգստանում է Լաս Վեգասում, բջջային հեռախոս է գտել և վերադարձրել այն տիրոջը:

Ֆուտբոլիստը անմիջապես փնտրել է հեռախոսը կորցրած աղջկան, վերադարձրել այն և աղջկան հրավիրել ընթրիքի:

Այս մասին աղջիկը գրել է Ինսթագրամում և Ռոնալդուի հետ լուսանկար հրապարակել:

Օսթին Վուսթենհյուլն Ինսթագրամի իր միկրոբլոգում մասնավորպես գրել է.

«Վատ նորություններ՝ երկու օր առաջ կորցրել էի հեռախոսս: Լավ նորություններ՝ այն գտել էր Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի լավ նորություն՝ անցյալ երեկո նա ինձ հրավիրել է ընթրիքի»:

c1b1d01fb09a 6353a6dee1ff

Նույն շարքից