Երևանում անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը իր 12-րդ գիտաժողովին ընտրեց նոր նախագահ՝ Էնդրի Յուլֆրիդը, ով Կանադայում համալսարաններից մեկում ղեկավարում է սոցիոլոգիայի բաժնինը։
«Շնորհակալություն նախ գործադիր մարմնին, որոնք կանգնած են այս պահին թիկունքիս հետևում, նրանք պետք է թիկունք լինեն ու աջակցեն։ Շնորհակալություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, բոլոր աշխատողներինը, որովհետև նրանք են կազմակերպելու բոլոր աշխատանքները»,-իր խոսքում նշեց նա։
Նրա խոսքով, հնարավորություն կա համեմատական վերլուծություն իրականացնել ցեղասպանությունների միջև, ուսումնասիրել դրանք, ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել հետագայում ցեղասպանությունների կրկնություններից:
«Երևանում անցկացվող համաժողովի նպատակն է ոչ միայն հասկանալ, այլ նաև հաղթահարել ցեղասպանության հետևանքները»,-ասաց նա։