Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը,Եմենում մահմեդական Ռամադան ամսին՝ հուլիսի 12-ին կհաստատվի ժամանակավոր հումանիտար հրադադար:
Այս մասին հայտնել են ԱՄԷ-ի լրատվամիջոցները, նշելով, որ Եմենում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի ջանքերով հակամարտ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ժամանակավորապես հրադարար հաստատել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հումանիտար օգնություն ցուցաբերել աղետի եզրին գտնվող Եմենի բնակչությանը, որը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: