Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լեհաստանը կշարունակի սեփական տարածքում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ընդլայմանը: Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահ Անջի Դուդայի խորհրդական Կշիշտեֆ Շերսկին, նշելով, որ լեհական նոր կառավարությունը Ռուսստանի դեմ կկիրառի կոշտ քաղաքականություն՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունը հյուսիսատլանտյան դաշինքի հետ:
Նրա խոսքերով, Լեհաստանը իր սահմաններում կշարունակի հակաօդային պաշտպանության համակարգերի ու ռազմատեխնիկայի տեղակայման գործընթացը, իսկ նախկինում Ռուսաստանի հետ կնքված համաջայնագրերը այլեւս չեն համապատասխանում ակտուալ ու վերանայման կարիք ունեն:
Խորհրդականի վստահեցմամ՝ Լեհաստանը կշարունակի ռազմա-տեխնիկական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ ու իր տեևիտորիայում կկազմավորի լեհ-ամերիկյան ռազմաբազա, կօժանդակի Ուկրաինային ու կպաշտպանի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի շահերը: