Քաղաքական Միջազգային 

Ռամզան Քադիրովի համոզմամբ ԻՊ խմբավորման նպատակը իսլամի գաղափարների նենգափոխումն է

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորումը Արեւմուտքի կողմից ստեղծված է, որպեսզի նենգափոխի մահմեդականությունն ու այն ասոսացնի դաժանության ու անհանդորժաղականության հետ:

Այս մասին հայտնել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, նշելով, որ Արեւմուտքի պրոեկտ համարվող ԻՊ խմբավորուը նպատակ է հետապնդում թունավորել մարդկանց՝ նրանց մղել դաժանության ու անօրինականությունների, իսկ ցուցադրական մահապատիժներն ու երեխաների ստիպողաբար մասնակցությունները մարդասպանություններին վկայում են այս կազմավորման ողջ էությունը:

Քադիրովի վստահեցմամբ արժանավոր մահմեդականը չի կարող սպանել մանկահասակ երեխաներին ու կանանց, նրանց պարտադրել սրկության, այդ մարդիկ զոմբիացված են, նրանց հատուկ նախապատրաստում են հրեշավոր հանցագործություններ իրականացնելու նպատակով:

Վերջում նա ավելացրել է, որ այս հանցագործների հետ հատուկ աշխատում են արեւմտյան ինստիտուտները, որոնք հովանավորում են նրանց ու պատրաստում պրովակացիոն քայլերի:

 

 

Նույն շարքից