Հասարակություն 

Սարալանջի փողոցի հենապատի նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել

Սոցիալական ցանցում տեղ գտած և այնուհետ որոշ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառված, այսպես կոչված, «ահազանգն» այն մասին, թե, իբր, Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Ահազանգի հեղինակները չափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման, ամրացման և ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Այսպես կոչված, «ահազանգի» հեղինակները և այն տիրաժավորողները եթե հետաքրքրվեին և պատշաճ հարցում կատարեին Երևանի քաղաքապետարան, ապա կտեղեկանային, որ Սարալանջի հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում: Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի, նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին: Կտեղեկանային նաև, որ, համաձայն նախագծի, նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝ պահպանելով նախկին տեսքը և ձևը: Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում, իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները: Կից ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է , թե ինչ տեսք է ունեցել հենապատը մինչ նորոգման աշխատանքների մեկնարկը և ինչ տեսք ունի աշխատանքների ներկա փուլում:

e18b805fcb44097fd58ff74275dcff53edb9b5b4 f31fd799143bf75b2e10012601a7cae605efc500 08ea22f38ea0c3e23cc581097672d0c597d02d82 af25674ab821ed36b25c356fd41d3f3cd88b4809

Նույն շարքից