ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը իր ելույթում կոչ է արել ամերիկացիներին ավելի շատ աշխատել: Նրա խոսքով, միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել տնտեսական աճը: Այս մասին գրում է gazeta.ru կայքը՝ հղում անելով ABC News-ին:
Ջ.Բուշը նշել է, որ ամերիկացիները պետք է ավելի շատ աշխատեն, որպեսզի ստանան բարձր աշխատավարձ:
«Սա միակ միջոցն է երկիրը դուրս հանել այնպիսի ուղի, որն անհրաժեշտ է»,- հայտնել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն: