Սիրիայում չորս տարի շարունակվող զինված հակամարտության պատճառով սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ժնևում հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչության զեկույցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչության զեկույցի հեղինակների տվյալներով՝ Սիրիայի հետ հարևան պետություններում այժմ 4,013 միլիոն փախստական է գտնվում այդ երկրից:
Ընդ որում՝ վերջին տասը ամիսներին նրանց թիվը տարածաշրջանի երկրներում մեծացել է միլիոն մարդով: Վարչության կանխատեսումների համաձայն՝ 2015 թվականի վերջին նրանց թիվը կհասնի 4,27 միլիոնի:
Սիրիայի ավելի քան 1,17 միլիոն քաղաքացի գտնվում է Լիբանանում, մոտ 630 հազար՝ Հորդանանում, 250 հազար՝ Իրաքում, 132 հազար՝ Եգիպտոսում, 24 հազար՝ Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում: