Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի նոր խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Վարչապետ Դավութօղլուն ասել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանի հնարավորը՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար, սակայն եթե այդ ջանքերն արդյունք չտան, պետք է պատրաստվել արտահերթ ընտրությունների: