Թուրքիայի Բուրսայի Մուդանիա շրջանում գտնվող բյուզանդական եկեղեցու սեփականատերն այն վաճառքի է հանել 1 մլն ամերիկյան դոլար արժեքով։ Այս հայտարարությունը սեփականատերը տեղադրել անշարժ գույքի առքուվաճառքի կայքում։
Այս մասին հայտնում է Demokrat Haber կայքը:
1676 թվականին թվագրվող ձեռագիր փաստաթղթում եռահարկ եկեղեցին նշվում է որպես Սուրբ Աստվածածին։
Ենթադրվում է, որ շինությունը կառուցվել է 13-րդ դարում։ Այդ տարածքներից հույների գաղթից հետո եկեղեցին սեփականաշնորհվել է։