Սուվերեն հիմնադրամը պետական ներդումային հիմնադրամ է, որի ֆինանսական ակտիվներն իրենց մեջ ներառում են արժեթղթեր, պարտատոմսեր և սեփականություն, թանկարժեք մետաղներ և այլ ֆինանսական գործիքներ: Սուվերեն հիմնադրամների ներդրումները ընդգրկում են ամբողջ աշխարհը:
Որոշ սուվերեն հիմնադրամներ պատկանում են կենտրոնական բանկերին: Այդպիսի հիմնադրամներն ունեն ֆինանսական և ֆիսկալ բարձր նշանակություն: Մյուս սուվերեն հիմնադրամներն էլ ուղղակի պետական խնայողություններ են, որոնք ներդրումներ են կատարում տարբեր կազմակերպություններում՝ ներդորւմային եկամուտ ստանալու ակնկալիքով և ֆիսկալ կառավարման մեջ որևէ դեր չեն ունենում:
Սուվերեն ֆոնդերը կարող են գրանցված լինել որպես ներդրումային կազմակերպություններ, պետական կենսաթոշակային հիմնադրամներ, սուվերեն նավթային հիմնադրամներ և այլն:
Սաուդյան Արաբիան Public Investment Fund (PIF) սուվերեն հիմնադրամի միջոցով ՌԴ տնտեսության մեջ $10 դոլար ներդրում է կատարում: Հիմնադրամն ավանդաբար ֆինանսավորում է խոշոր ներդրումային նախագծեր:
Ներկայացնում են աշխարհի ամենախոշոր սուվերեն հիմնադրամների ցուցակը.
1. Նորվեգիայի գլոբալ կենսաթոշակային հիմնադրամ (Government Pension Fund Global) -882 միլիարդ դոլար
GPFG-ի ընդհանուր ծավալը 882 միլիարդ դոլար է: Այն ստեղծվել է 1990 թ-ին որպես Պետական նավթային հիմնադրամ, իսկ 2006 թ-ին անվանափոխվել է՝ ստանալով Government Pension Fund Global անունը:
Հիմնադրամում կենտրոնանում են նավթագազային հատվածից եկող եկամուտները, և անհրաժեշտության դեպքում այն ծածկում է բյուջեի դեֆիցիտը: Ակտիվների մոտ 60%-ը ներդրված է արժեթղթերի մեջ ( 2012 թ-ի վերջին GPFG-ի տիրապետության տակ գտնվում էր արժեթղթերի վաճառքով զբաղվող աշխարհի բոլոր կազմակերպությունների արժեթղթերի 1,2%-ը), մյուս ակտիվները ներդրված են պետական պարտատոմսերի և անշարժ գույքի մեջ: Հիմնադրամը Եվրոպայի խոշոր բաժնետերն է համարվում:
GPFG-ը նպատակ ունի երկրի նավթային եկամուտները խնայել հաջորդ սերունդների համար:
2.Աբու-Դաբիի սուվերեն հիմնադրամ (Abu-Dhabi Investment Authority, ADIA) -773 միլիարդ դոլար
ADIA-ն երբեք չի հրապարակել իր արժեթղթերի արժեքը, սակայն փորձագետները դրանք գնահատում են 650-ից մինչև 875 միլիարդ դոլար: Հիմնադրամը հիմնվել է 1976 թ.-ին:
ADIA-ն ունի հսկայական կապիտալ և համարվում է միջազգային խոշորագույն ներդրումային հիմնադրամ: Այն լուրջ ազդեցություն ունի միջազգային ֆինանսների վրա:
Ամեն տարի ստանում է բյուջետային եկամուտի 70% -ը, ինչպես նաև օգուտներ պետական նավթային մենաշնորհ ADNOC-ից:
ADIA -ի ակտիվների 75%-ը տրված է արտասահմանյան ներդրումային հիմնադրամների՝հիմնականում ամերիկյան, կառավարմանը:
3.Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամ (SAMA Foreign Holdings)- 757,2 միլիարդ դոլար
Հիմնադրամն իր ներկայիս ձևով գործում է 2008 թ-ից, երբ դրան փոխանցվեցին Սաուդյան Արաբիայի Արժութային գործակալության 300 միլիարդ դոլար ակտիվները (կենտրոնական բանկի գործառույթ ա իրականացնում ) և տեղական կենսաթոշակային հիմնադրամներից 60 միլիարդ դոլար:
Եկամուտների հիմնական աղբյուրը նավթի արտահանումից է գոյանում: Հիմնադրամի միջոցների բաշխման վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում:
4.Չինական ներդորւմային կորպորացիա (China Investment Corporation) -746,7 միլիարդ դոլար
Հիմնադրամը ստեղծվել է 2007 թ-ին, որպեսզի կառավարի Չինաստանի ոսկու և արժույթի պահուստների որոշ մասը:
CIC -ի ակտիվների 30%-ն ուղղվում է ֆինանսական և IT կազմակերպությունների արժեթղթերի գնմանը: Ակտիվների մոտ 40%-ը տեղաբաշխված է արտասահմանում՝ հիմնականում Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման նպատակով:
Հիմնադրամը ներդրումներ է անում նաև ներքին շուկայում՝ հիմնականում խոշոր կազմակերպություններում:
Վերջին տարիներին հիմնադրամը սկսել է ներդրումներ անել նաև գյուղատնտեսության մեջ՝ ներդրումներն արվում են բոլոր երկրներում և գյուղատնտեսության բոլոր ճյուղերում:
5.Քուվեյթի սուվերեն հիմնադրամ (Kuwait Investment Authority) -548 միլիարդ դոլար

Գործում է 1953 թ-ից, համարվում է աշխարհի ամենահին սուվերեն հիմնադրամը:
Ներառում է պահուստային հիմնադրամ, որն իրականացնում է գանձարանի և պետական սեփականության տիրապետման գործառույթները: Հիմնադրամն իր մեջ ունի նաև ապագա սերունդների Հիմնադրամ, որն ամեն տարի ստանում է պետական եկամուտների 10% -ը:
Խոշոր ակտիվների կազմում են՝ բաժնեմասեր Daimler AG, BP и Bank of America Merrill Lynch-ում:
6.Չինաստանի արժութային շուկաների կառավարման հիմնադրամ (SAFE Investment Company)- 547 միլիարդ դոլար
Համարվում է Չինաստանի արժութային շուկաների պետական կառավարման հիմնադրամ:
Հիմնադրամը ակտիվ աշխատում է բրիտանական ֆոնդային շուկայում, այն իր պորտֆելում ներառում է Royal Dutch Shell, Rio Tinto, Barclays, BHP Billiton-ի արժեթղթերի փաթեթներ:
Հիմնադրամի հիմնական նպատակը հավելյալ միջոցների ներգրավումն է, ներդրումների ոլորտների ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի տնտեսության՝ դոլարի տատանումներից կախման նվազեցումը: SAFE-ը ներդրումներ է կատարում տարբեր ոլորտներում:
Շարունակելի




