Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը կողմ է Իրանի ՇՀԿ-ին անդամակցմանը․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ՇՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ Իրանի ներկայացրած հայտին կողմ է և դրական է պատասխանելու։ Այս մասին հայտնում  է TAСС-ը։

Լավրովը հայտնել է այն մասին, որ Իրանը Հնդկաստանի և Պակիստանի նման հայտ է ներկայացրել ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար: Եվ Ռուսաստանը կողմ է արտահայտվելու Իրանի անդամակցմանը այս կառույցին։

Լավրովը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է  Իրանի վրայից հանել զենքի մատակարարման արգելքը։ Եվ այս քայլը Իրանին հնարավորություն կտա բարձրացնել ահաբեկչության դեմ պայքարում պաշտպանունակությունը:

Նույն շարքից