Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է Papa Mobile կոչվող նոր տեսախաղի հերոս։ Հայտնի է, որ խաղի հեղինակները պարագվայցիների են։
Այս մասին հայտնում է english.alarabiya.net–ը։
Խաղի սյուժեի համաձայն Հռոմի պապը իր «պապոմոբիլով» հաղթահարում է տարատեսակ արգելքներ և փախչում իրեն գարեջուր առաջարկող անցորդներից:
Հետաքրքրական է, որ տեսախաղում ներգրավված է նաև Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը: Վերջինս էկրանին է հայտնվում ամեն անգամ, երբ պոնտիֆիկոսի մեքենան հարվածում է որևէ արգելքի: