ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը հայտնվել է անհարմար դրության մեջ։ Նրա մամլո ծառայության կայքում հայտնվել է լուսանկար, որտեղ նա սեղմում է ռասիստ կնոջ ձեռքը։ Կնոջ ձեռքին եղել է դաջված white (սպիտակ) բառը: Լուսանկարը կայքից արագորեն հեռացվել է։
Լուսանկարն արվել է Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակ:
Քլինթոնը համարվում է 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առանցքային թեկնածուն: