Հայաստան Հասարակություն Մշակույթ 

«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ֆիլմերն ամենասպասվածն են. Տաթևիկ Մանուկյան

analitik.am

«Ոսկե ծիրան»-ի  անձնակազմն այսօր ներկայայցրեց փառատոնի այս տարվա արտամրցութային ծրագրերը: 

   

    «Այս տարի արտամրցութային ծրագրում ներկայացված են լինելու ինչպես նոր, այնպես էլ հին ֆիլմեր:  Արտամրցութային ֆիլմերն, իմ կարծիքով, ամենասպասվածն ու ամենահետքրքիրն են, այն ռումով, որ օրինակ՝ «Հետահայաց ցուցադրություններ»-ի ժամանակ ներկայացվելու են լավագույն ռեժիսորների ֆիլմերի լավագույն ընտրանիները: «Երևանյան պրեմիերաներ»-ը ևս պակաս հետաքրքիր չեն: «Երևանյան պրեմիերիաներ»-ը մեզ մոտ ներկայացնում են տվյալ տարվա լավագույն ֆիլմերի հավաքածուն, այսինքն՝ ընգրկված են այն ֆիլմերը, որոնք ցուցադրված են միջազգային տարբեր փառատոններում և ստացել են մի շարք մրցանակներ: Ամեն տարի  մենք ջանք չենք խնայում, որ ձեռք բերենք լավագույն ֆիլմերի ցուցադրման իրավունքը», - ասաց  "Ոսկե ծիրան" Երևանի ՄԿՓ  միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:

 

   Այս տարի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում  ընգրկված է մեր հայրենակից Երվանդ Ջանիկյանի և նրա կնոջ Անջելա Ռիչչի Լուկկիի հեղանակած «Բարբարոս երկիր» ֆիլմը: Ցուցադրվելու է  Քրիստոֆ Զանուսիի «Անփոփոխ գործոն» ֆիլմը, որը հին ֆիլմ է, նկարահանվել է 1980 թվականին և ժամանակին ներկայացված է եղել Կաննի միջազգային կինոփառատոնում և ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ: Այս ֆիլմի ցուցադրումը կապված է Զանուսիի 75-ամյակի հետ, բացի Զանուսիին կհանձնվի Ամենայն Հայոց կաթողիկոսի «Եղիցի Լույս» մրցանակը:  Ներկայացվելու է նաև Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմը, վերջինս կարևորվում է նրանով, որ նվիրված է Գրիգոր Նարեկացուն:   Վերոնշյալ ֆիլմերը ներկայացվելու են հենց ռեժիսորների մասնակցությամբ: Տաթևիկ Մանուկյանը նշեց, որ կան նաև  ֆիլմեր, որոնք պրեմիերաներ են: Դրանցից մեկը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց»  ֆիլմն է: Կաննի կինոփառատոնից այս տարի 3 ֆիլմ կա ՝ «Ձմեռային քուն», «Երկու օր , մեկ գիշեր» և «Հրաժեշտ լեզվին»:

 

      "Ոսկե ծիրան" Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով՝ այս տարի  առաջին անգամ կիրականացվի «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը, որը Ս. Փարաջանվի հոբելյանական ծրագրի մի մասն է լինելու: Մ. Ստամբոլցյանը նաև ներկայացրեց «Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրը, որտեղ այս տարի ներկայացված են համաշխարհային մեծության  խոշոր ռեժիսորներ՝ Կիմ Կի-դուկին Հարավային Կորեայից, Ցզյա Չժան-կեին Չինաստանից, Օթար Իոսելիանին Վրաստանից և  Ամոս Գիտային  Իսրայելից: 

 

    «Մեր կարծիքով ընտրել ենք լավագույն ֆիլմերը: Կիմ Կի-դուկը 2 օրով երևի կգա և կմասնակցի փառատոնին: Նրանց ազգանունները կարող են անծանոթ թվալ, բայց նրանք միջազգային կինոփառատոններում ճանաչված են», -ասաց Միքայել Ստամբոլցյանը:

 

 

     "Ոսկե ծիրան" Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն էլ խոսեց «Լեհական ֆիլմեր ծրագրի մասին»՝ ասելով, որ   Նիսկևիչի անվան ինստիտուտի կողմից առաջարկ է եղել և անցկացվում է  «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով ծրագիր, որի ընթացքում կարևոր սոցիալական հարցեր են քննարկվելու:

      Հայկական արտադրության այն ֆիլմերը, որոնք չեն ընգրկվել մրցութային ծրագրում, կներկայացվեն «Հայեր՝ հայացք դրսից և ներսից» ծրագրում: Այս տարի փառատոնի փակման ֆիլմը կլինի ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան- Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին»  Կաննի մրցանակակիր ֆիլմը: 

Նույն շարքից