ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը լրագրողներին հայտնել է, որ Բելառուսը դիմել է Ռուսաստանին՝ 3 մլրդ դոլար վարկ տրամադրել խնդրանքով։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Նախարարը նաև հայտնել է, որ հարցը կքննարկվի՝ հաշվի առնելով ռուսական նախկին վարկերի ծրագրերի պայմանների կատարումը։
Այսօր ՌԴ կառավարության նիստի ժամանակ կքննարկվի Բելառուսին վարկային աջակցության 2-րդ մասի տրամադրման հարցը, որը հաստատվել էր ավելի վաղ։