Իրավական գլխավոր 

Անդրանիկ Նիկողոսյանին մեղադրում են բռնաբարության փորձի մեջ. Newsbook.am

Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանին ծանոթ մի կին ոստիկանություն է դիմել՝ վերջինիս մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու և բռնաբարելու փորձի մեջ. այս մասին հայտնել է «ИА Национальные интересы»-ն: Ռուսաստանի Գագարինսկու շրջանի ոստիկանությունը ներկայումս ճշտում է գործի մանրամասները: Նիկողոսյանը ոստիկանների կանչով բաժին չի ներկայացել, նրա հեռախոսն անջատված է: Տուժած կինը իրավապահ մարմիններին դիմել է կատարվածից միայն մեկ ամիս անց:

Նրա խոսքով Նիկողոսյանը և նրա վարորդը՝ Էդգարը, իր նկատմամբ բռնություն են կիրառել: Կինը նշել է, որ ավելի շուտ չի դիմել ոստիկանություն, քանի որ վախեցած է եղել, բացի այդ Նիկողոսյանը սպառնացել է իրեն և ստիպել է լռել: Կինը պատմել է, որ հրաժարվել է սեռական կապի մեջ մտնել Նիկողոսյանի հետ, վերջինս բարկացել է մերժումից և փորձել իրեն բռնաբարել, սակայն դա նրան չի հաջողվել էրեկցիայի բացակայության պատճառով:

Դա էլ ավելի է զայրացրել Նիկողոսյանին և նա սկսել է ծեծի ենթարկել կնոջը: Նրան միացել է նաև վարորդը: Կինը աղաչել է իրեն հանգիստ թողնել, սակայն տղամարդիկ ծաղրել են նրան և ասել, որ դա դեռ սկիզբն է: Կատարվածի մասին տեղեկությունը հայտնվել է համացանցում և բլոգերների քննարկման առիթ է դարձել:

Պարզվել է, որ Նիկողոսյանը առաջին անգամ չէ նման աղմկահարույց պատմության մեջ հայտնվում. բայց նրան մշտապես հաջողվել է անմեղ դուրս գալ:  Համացանցում ակտիվորեն քննարկում են այն հանագամանքը, որ նման վարք ցուցաբերած Նիկողոսյանը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվդեդևի, ինչպես նաև կայսր Դանիիլի և մի շարք այլ շքանշանների և պատվոգրերի է արժանացել:  Հավելենք, որ Նիկողոսյանը պատվոգրերի և շքանշանների է արժանացել նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

1436356149_4041707_1000

Նույն շարքից