Գլխավոր Հիշում եմ և պահանջում Մշակույթ 

Չնայած Քըրք Քրքորյանի մահվանը, Ցեղասպանության մասին նրա ֆիլմը կնկարահանվ

analitik.am

Ամերիկահայ հանրահայտ գործարար և բարերար Քըրք Քրքորյանը հոգացել է, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանվի: Այս մասին հայտնում է Showbiz411.com կայքը։

«Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն: Ֆիլմում կնկարահանվեն հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:

«Խոստումը» նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը:

Քրքրոյանի Tracinda Corporation-ը այս կերպ ֆինանսավորելու է Survival կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում։

Նույն շարքից