«Միսս տիեզերք 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Պաուլինա Վեգան հրաժարվել է վերադարձնել նախորդ տարի նվաճած թագը։ Համաձայն գեղեցկուհու խոսքերի նա շարունակելու է այն սոցիալական աշխատանքը, որն իրականացնում էր «Միսս տիեզերք» ճանաչվելուց հետո:
Կոլումբացի գեղեցկուհին նաև քննադատել է միլիարդատեր Դոնալդ Թրամփին, ով վերջերս հայտնվել էր լուրջ սկանդալի կենտրոնում՝ մեքսիկացի ներգաղթյալների հասցեին վիրավորական արտահայտությունների համար:
Իր հերթին Դոնալդ Թրամփը սոցցանցերից մեկում կոլումբացի գեղեցկուհուն անվանել է «երկերեսանի»: