Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ներքին, արտաքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: