Միացյալ նահանգները խոստովանել է, որ զիջում է Ռուսաստանին Արկտիկայի ուսումնասիրության ու յուրացման ծրագրերի իրականացման պրոցեսում:
Այս մասին գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը, նշելով, որ Ռուսաստանը վերջին շրջաններում կտրուկ կերպով ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Արկտիկայում, այստեղ տեղակայվում են հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, կազմավորվում ռազմական ավիացիայի նոր ստորաբաժանումներ:
Արեւմոտքին ու ԱՄՆ-ին անհանգստացնում է այն իրողությունը, որ մոտ ապագայում Ռուսաստանը կարող է իր ձեռքում կենտրոնացնել Արկտիկայի էներգոռեսուրսների շահագործման զգալի մասը:
Սակայն պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը հետ է վերադարձնում այն , ինչ ժամանակավորապես դադարեցրել էր 90-ականներին:՛
ԱՄն պարեկային ուժերի հրամանատար Պոլ Ցուկունուֆտի կարծիքով Միացյալ նահանգները չի տիրապետում անհրաժեշտ միջոցների ու ռեսուրսների Ակտիկայում Ռուսաստանի կոնկուրենցիա առաջացնելու համար:
Առաջին հերթին խոսքը գնում է սառցահատներին, որոնք անհրաժեշտ են արկտիկակական լանշաֆտով տեղաշարժվելու համար: Ռուսաստանը ունի 27 սառցահատ, որոնցից մեկը աշխատում է ատոմային էներգիայով, մինչդեռ ամերիկյան 2 սառցահատները աշխատում են դիզելային վառելիքով ու առդեն հնացած են: Բացի այդ ԱՄՆ չի տիրապետում Արկտիկայի վերաբերյալ միասնական մշակված ծրագրի: